Տարոն Մարգարյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը մի շարք հարցեր են քննարկելAysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և իր լիազորության շրջանակում բաց ու պատրաստակամ է աջակցել երկկողմ կապերի ակտիվացմանը: Այս առումով ակնկալում ենք, որ դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցային ծրագրերը գործնական ընթացք կստանան:  Պարոն դեսպան, այս հարցում, կարևորում ենք նաև Ձեր և Արգենտիանյում ՀՀ դեսպանի դերը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել