Շառլ Ազնավուրը ոտք չի դնի Թուրքիա, քանի դեռ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, հարցազրույցի ժամանակ հաստատակամ նշել է լեգենդը: Շարլ Ազնավուրի նման հայեր չէր խանգարի Հայաստանում էլ ունենալ, որ այստեղ իրենց աշխատած գումարները անթալիաներում չծախսեին ու Թուրքիային ավելի հզորացնեին...
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ, սակայն կայցելի Թուրքիա միայն այն դեպքում, եթե բացվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանը: Պատասխանելով laliberte.ch լրատվական կայքի այն հարցին, թե ինչ է մտածում Ազնավուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման մասին՝ նա ասել է, որ այս հարցում լավատես է:
«Ներկա պահին հարաբերությունների բարելավմանը նպաստող նշաններ չկան: Սակայն ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրան հանել»,- ասել է հանրահայտ երաժիշտը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ազնավուրը կայցելի Թուրքիա, թե ոչ, շանսոնյեն ընդգծել է, որ նման հրավերներ ինքը բազմիցս ստացել է, սակայն հրաժարվել է դրանցից: «Եթե թուրքերը բացեն Հայաստանի հետ սահմանը, ապա ես կայցելեմ այդ երկիր»,- ասել է նա:
Խոսելով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնելու մասին` շանսոնյեն ասել է, որ դա բարդ չէ: «Ես աշխարհի դեսպանն եմ: Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները հիասքանչ վիճակում են»,- ասել է նա:
Ազնավուրը ֆրանսիացի լրագրողին պատմել է Հայաստանի` որպես մշակութային զարգացած երկրի մասին`ցավով ընդգծելով, որ բոլորը չեն, որ գիտեն այս երկրի մասին: Նա կոչ է արել շվեյցարացիներին այցելել Հայաստան, որտեղ նրանք հայկական ջերմ ընդունելություն կգտնեն:
Կից նյութը` այստեղ