Հայաստանում ներողություն խնդրելու սովորություն չունեն: Բացառիկ է, երբ մեկը ներողություն է խնդրում, հատկապես կամ առավելեւս` քաղաքականության մեջ: Հասարակությունը միշտ դրա կարիքն զգացել է` ղեկավարի, քաղգործչի ներողության: Էս օրերին Րաֆֆին ներողություն է խնդրում սրանից, նրանից, ասում է` եթե սխալ եմ, կներեք, կամ` չեմ ուզում վիրավորել ու նման բաներ: Եթե Րաֆֆու էս հացադուլն ու մյուս բաները քաղաքական արդյունք չտան էլ, բարոյապես դրական հետեւանք կունենան հետագա` քաղաքական դաշտի հանրային ընկալման համար: Ու չեմ էլ կարեւորում էնքան, թե Րաֆֆին որքանով է անկեղծ իր ներողություններում, կարեւորը, որ ինքը տալիս է կոդեր, բանալի` հետայսու քաղաքական դաշտում փոխհարաբերություններ կառուցելու համար: Թշնամությունը, հին վիրավորանքները, անհանդուրժողականությունը սպանել-ոչնչացրել են քաղաքական դաշտի նկատմամբ հասարակության վստահության վերջին փշուրները, ու էս բարության քարոզը մեզ իսկապես պետք էր: Միասնություն ասվածը, քաղաքական դաշինքը հենց էնպես զրոյայած տեղում չեն կայանում, ոչ էլ առավել եւս` թշնամանքի էներգետիկայի մեջ: Էս առումով գնահատելի է Րաֆֆու քարոզը` բարու, ներողամտության, հանդուրժողության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել