«168 ժամը» գրել է այն երեք պատճառների մասին, որոնց պատճառով արդեն երրորդ անգամ հետաձգվում է ՀԱԿ-ի հիմնադիր համագումարը։ Հիշեցնեմ, որ սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ին, իսկ այժմ հայտարարվում է ապրիլի 13-ի մասին:
Ուստի տրամաբանական է, որ առաջնահերթ պատճառը կայանում է նրանում, որ ՀԱԿ-ում ուզում են այդ համագումարը այնպես հարմարեցնեն, որ էֆեկտիվ դեր խաղա ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի կոնտեքստում։ Երկրորդ պատճառը շատ ավելի տրիվիալ է. ՀԱԿ-ում իրոք խնդիր ունեն Մարզահամերգային համալիրը պատվիրակներով լցնելու հետ՝ այդպիսիքի սակավաթվության պատճառով, իսկ ՀԱԿ-ը, ինչպես գիտենք, խիստ խանդագին է վերաբերվում այս հարցին։
Վերջապես, երրորդ պատճառը ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունն է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/164974383658593
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել