No automatic alt text available.Սպիտակ տուն
24 ապրիլ, 2017

Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով

Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը:

Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը:

Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ:

THE WHITE HOUSE
Office of the Press Secretary
FOR IMMEDIATE RELEASE
April 24, 2017

Statement by President Donald J. Trump on Armenian Remembrance Day 2017

Today, we remember and honor the memory of those who suffered during the Meds Yeghern, one of the worst mass atrocities of the 20th century. Beginning in 1915, one and a half million Armenians were deported, massacred, or marched to their deaths in the final years of the Ottoman Empire. I join the Armenian community in America and around the world in mourning the loss of innocent lives and the suffering endured by so many.

As we reflect on this dark chapter of human history, we also recognize the resilience of the Armenian people. Many built new lives in the United States and made indelible contributions to our country, while cherishing memories of the historic homeland in which their ancestors established one of the great civilizations of antiquity.

We must remember atrocities to prevent them from occurring again. We welcome the efforts of Turks and Armenians to acknowledge and reckon with painful history, which is a critical step toward building a foundation for a more just and tolerant future.

U.S. Embassy Yerevan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել