Պետք է նշել, որ Էբրահիմ Ռայիսին՝ որպես «Ասթան-է Ղոդսի» ղեկավար, մինչ այդ Իրանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում առանձնապես աչքի չի ընկել իր ակտիվությամբ, հետևաբար պետք է ենթադրել, որ Պուտինի՝ կրոնական հարցերով հատուկ ներկայացուցչի (Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն է), ու Ռայիսիի հանդիպումը կապված է Իրանի նախագահական ընտրությունների հետ:
Փաստն ուշագրավ է նաև այն առումով, որ Էբրահիմ Ռայիսին ԻԻՀ հոգևոր առաջնորդի անունից ևս հավաստիացրել է, որ Իրանը պատրաստակամ է Ռուսաստանի հետ ընդլայնել հարաբերությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Ռուսաստանի հայազգի դեսպան Լևոն Ջագարյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1352222974861706&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել