Արա էս Րաֆֆին ի՜նչ խառն ա... Ես, իհարկե, հասկանում եմ ու ողջունում եմ քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան, բայց էս «Բարև, Երևան»-ը շատ անկապ բան դուրս էկավ, ոնց որ ամառային ճաշ լինի՝ հիմնականում բաղկացած նենց կուսակցություններից ու անհատներից, որոնց մասին չէինք էլ լսել։
Մյուս կողմից, մանրի՜ց Րաֆֆուն են միանում նաև իշխանությունից աբիժնիկ մնացած նախկին իշխանավորներ ու կուսակցականներ ու որ հետաքրքիր ա, հատկապես սրանք տեղ են գտնում ավագանու ընտրությունների ցուցակում։ Երկու օր առաջ իմացանք, որ աշխարհի ամենաարդար ռեկտոր Զոլյանը երկար դեգերումներից հետո հանգրվանել է Րաֆֆու պապիրուսում, իսկ հիմա էլ իմանում եմ, որ «Բարև, Երևան» դաշինքում ոչ միայն տեղ է գտել, այլև առանցքային տեղ է զբաղեցնում ՕԵԿ-ի նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը, ով ոչ ավել, ոչ պակաս, 5-րդն է ցուցակում, ինչպես նաև հանդիսանում է դաշինքի շտաբի ղեկավարը։
Իսկ ամենախոխմը Բաղդասարյանի բացատրությունն էր այն հարցին, թե այ բալամ, ՕԵԿ-ից ո՞ւր էկար այստեղ, կամ էլ ի՞նչ գործ ունեիր ՕԵԿ-ում։ Ասում ա, որ ինքը «ճամբարափոխ» է եղել այն պատճառով, որ հասկացել է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակներ ունի: Նպատակները նույնն են, օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր...
Այ մարդ, ասում եմ՝ սաղ հեչ, Րաֆֆին կառուցում ա օրինաց երկիր, թող կառուցի, մենակ թե վերջում ինքն էլ Անվտանգության խորհրդի քարտուղար չդառնա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/259113764225553?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել