Տնտեսական ակտիվությունը խթանելու շրջանակներում պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ներդրում կատարող ընկերություններին: Գործադիր մարմնի կողմից աջակցության է արժանացել գյուղատնտեսական տրակտորների և նրանց կցորդիչ սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունը:
Ընկերությանը տրված աջակցությունը հարկային արտոնության տեսքով է: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար ընկերությունը չի վճարի մաքսատուրք:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել