Պետական աջակցություն՝ գյուղտրակտորային արտադրությանը


10:37 , 21 ապրիլ, 2017

Похожее изображениеՏնտեսական ակտիվությունը խթանելու շրջանակներում պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ներդրում կատարող ընկերություններին: Գործադիր մարմնի կողմից աջակցության է արժանացել գյուղատնտեսական տրակտորների և նրանց կցորդիչ սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունը:

Ընկերությանը տրված աջակցությունը հարկային արտոնության տեսքով է: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար ընկերությունը չի վճարի մաքսատուրք:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման համար: