Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «հանուն հայրենիքի» արված առաջարկների ընդունումը նշանակում է ինքնասպանություն իշխանությունների համար:
Հետևաբար գրեթե կասկած չկա, որ այն չի ընդունվի:
1.Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր առաջարկները՝ նախապես գիտակցելով, որ դրանք չեն ընդունվի, ապա նա կեղծավոր է և իմիտացիա է ուզում ստեղծել, իբր թե պատրաստ է փոխզիջման:
2. Եթե կարծում է, որ դրանք կընդունվեն, ապա մանկամիտ է:
Կարող է լինել նաև երրորդ տարբերակը.
3. Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ իր առաջարկությունները բարձրից է սկսել, որպեսզի հնարավոր բանակցությունների ընթացքում զիջելու տեղ ունենա, սակայն «Դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են» արտահայտությունը բացառում է այս տարբերակը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vruyr.arcruni/posts/289769114487222
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել