Մի որոշ ժամանակ առաջ, երբ ասում էի, թե ընտրության արդյունքները արժանահավատ չեն, ասում էին՝ ՀՅԴ անկեղծ չէ, թող ասի՝ Րաֆֆին ընտրվել է նախագահ, ասում էի՝ մենք հայտարարել ենք, որ ժողովրդի կողքին ենք, ասում էին՝ չէ, ասեք, որ Րաֆֆին նախագահ է... Հիմա եթե Րաֆֆին նախագահ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզում: Եթե ուզում է, ուրեմն ընդունում է, որ նա է նախագահը... էդ դեպքում եթե ՀՅԴ հայտարարեր, որ Րաֆֆին նախագահ է, կստացվեր, որ մենք աջակցում ենք մարդու, որը նախագահից պաշտոններ է ուզում: Հետո չէ՞ր ասվելու, թե մենք էլ գնացել ենք կողքին կանգնել, որ մեզ բաժին հանի: Կարծում եմ` մենք և՛ անկեղծ էինք, և՛ արժանապատիվ ու մնացինք ժողովրդի կողքին ու չմասնակցեցինք պաշտոնակռվին կամ աթոռակռվին... Իսկ Սերժ Սարգսյանը պատճառ չունի Րաֆֆուն պաշտոններ տալու. հիմնական մրցակիցը փաստորեն ընդունեց իր հաղթանակը... Մենակ անկեղծ հավատով պայքարի ելած մարդիկ են մեղք, որոնց հերթական հիասթափությունն է սպասվում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել