Ցանկացած պարկեշտ քաղաքական ուժ, երբ առաջադրվում է ընտրություններին, պետք է որ հետապնդի մեկ նպատակ՝ իշխանական լծակները ծառայեցնել նախընտրական շրջանում առաջադրած ծրագրի համար: Իշխանությունը միայն աթոռ ու կաբինետ չէ: Եթե դու ուզում ես ծառայել ժողովրդին և իրագործել խոստացածդ, քեզ պետք են լծակներ, այն է՝ պաշտոններ:
Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր ներկայացրած պահանջները եթե կատարվեն, նա հնարավորություն կստանա 1. բերել ստվերը հարկային դաշտ, ստեղծել հավասար պայմաններ, օժանդակել ներդրումներին, ինչը կբերի աշխատատեղերի բացմանը, 2. օրենքներով ղեկավարվող պետություն ստեղծել:
Կա նաև այլ կողմ՝ այս գերատեսչությունները զիջելով ընդդիմությանը՝ իշխանությունները կզրկվեն իրենց սնուցող թթվածնից: Ինչը ինձ ստիպում է մտածել, որ նրանք չեմ համաձայնի այդ զիջումներին:
Իսկ չհամաձայնելու դեպքում Րաֆֆին ստանում է իրավունք՝ պնդելու, որ պատրաստ է եղել կառուցողական փոխզիջումների, բայց դրանք մերժվել են: Ուստի հետագա գործընթացների միակ մեղավորը կդառնան իշխանությունները:



