Հիմա, որ այ սենց խոսակցական լեզվով ասենք, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից.
1. ՀՀ կարևորագույն պաշտոնյաներից մի քանիսը նշանակվեն իրա առաջարկով, ինչպես նաև մարզպետերինը:
2. Վերացվի մեծամասնական համակարգը ԱԺ-ում: Եթե այս լինի, ապա համամասնական համակարգում, ըստ տոկոսների, կուսակցության ներկայացուցիչների քանակն էլ կմեծանա, այդ թվում նաև «Ժառանգությանը»:
3. Պատժեր կեղծարարներին, դա արդեն արվում է:
...
Հիմա ի՞նչ է կատարվում: Րաֆֆին առաջին երկու կետով ուզում է պաշտոն, ԱԺ-ում քանակի ավելացում՝ ինչպես միշտ ժողովրդին մեջբերելով, բայց ես սկի վստահ էլ չեմ, որ օրինակ եթե ինքը պաշտոն նշանակելու լինի, մի հատ ժողովրդից կհարցնի: Երորրդ կետով էլ ուզում է այն, ինչ կատարվում է: Կեղծարարները պատժվում են, եթե ինքը էլի կեղծարար գիտի, թող հայտնի, իրանք էլ հաստատ կպատժվեն: Այսինքն՝ ինչպես միշտ Րաֆֆին մարդկանց հրավիրում է, հանրահավաք է անում ու էլի ոչ մի նոր ու կարևոր բան չի ասում:
Հ.Գ. Տեսնես ժողովուրդը մինչև էս գիտե՞ր, որ պաշտոնները իր փոխարեն պիտի Րաֆֆին նշանակի, քանի որ ինքը տենց է ուզում:



