Նոր լրատվական կայքերից մեկում այսպիսի նյութ կարդացի, որտեղ մտահոգություն կար, թե արդյո՞ք Սիրուշոյի ու «Դորիանսի» համատեղ համերգը չի խանգարի Եվրատեսիլին մեր Գոռի և ընկերների ելույթին: Սակայն խմբի մենեջերը ասել է, որ համաձայն չի այդպիսի տեսակետի հետ:
Նա համոզված է, որ համերգը եթե չօգնի, ուրեմն հաստատ չի խանգարի եվրատեսիլյան ելույթին: «Սա շատ լավ հնարավորություն է «Դորիանսի» համար՝ ելույթ ունենալ կենդանի հնչողությամբ, մեծ բեմում, ու այդ տեսանկյունից էլ փորձ ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է փորձերին, ապա կրկին ասեմ, որ համերգին նախապատրաստվելը չի խոչընդոտում «Դորիանսի» եվրատեսիլյան փորձերին. խումբը բնականոն հունով շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները: Այն թիմը, որն աշխատում է «Դորիանսի» հետ, ունի հստակ PR ծրագիր և հենց այդ ծրագրով էլ շարժվում է: Եթե մարդիկ հետևեն «Դորիանսի» ֆեյսբուքյան պաշտոնական էջին, ապա կտեսնեն, թե ինչ ակտիվությամբ են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում մեր ներկայացուցչին, իսկ տեղի լրատվամիջոցների մասին էլ չեմ խոսում»,- ասաց Դ. Հովհաննիսյանը: Վերջինս հավաստեց, որ խմբի լավ PR ծրագիրն ապահովված է, և այդ հարցում խումբը որևէ խնդիր չի ունենա:
Կից նյութը` այստեղ



