Գնաց շահարկումը, «մասնագիտական», «քննչական», «փորձա-քրեագիտական» մտքի տիտանների, վերլուծաբանների դատողությունները ԱԺ-ի դեպքի կապակցությամբ: Կրակելու իրավունք ունեին, չունեին, վտանգավոր էր, վտանգավոր չէր, դանակը «սկլադնոյ ա», թե չէ...
Արագ՝ հինգ րոպեում դեպքի վայրի զննություն, փորձա-քրեագիտական եզրակացություն, ծառայողական քննություն, քննչական-օպերատիվ գործողություններ, ձեռի հետ էլ լրատվություն ու վերլուծություններ կատարեցին, քաղաքական գնահատականներ տվեցին... Մնում է՝ ոտքի վրա դատաքննություն կատարեն, վճիռ կայացնեն... «Նախ՝ «արագի մեջ», ձեր ոճով ասեմ, որ դանակը կարծես «սկլադնոյ» չի, ֆիքսատոր ունի, մնացածը դուք «խոմ գիտե՞ք՚՚»...
Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ հասներ որեւէ ընդդիմադիր պատգամավորի ու հետնամասին մի փոքր, շատ փոքր անցք բացեր...
Ինչ ոռնոց, շահարկում կսկսվեին... Էլ իշխանություններ, էլ սադրանք, էլ կազմակերպված է... Ի՞նչ է, մի պահպանության աշխատակից չկա՞ր՝ կրակեր...
Դե հիմա էլ կանգնեցրել են, ըստ իս կանոնակարգին համաձայն, ինչո՞ւ եք «ճղում» ձեզ, տիկնայք եւ պարոնայք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել