Վերդիկտը վերջնական է: 
Այսօր, ավելի ստույգ` երեկվանից մեջլիս էին մտել ՀՀԿ-ԲՀԿ գաղափարական հայրերը: Նանո-«ուղեղային» կենտրոնները: Երկու «կոնկուրենտ» ֆեյսբուքահայերը:
Եւ քանի որ իմ թանկագին Կոելյոն ասել է` Կարմեն, թանկագինս, օգտվիր նշանների լեզվից, կարող եմ կարծել, որ խաղն էսպես էլ կշարունակվի:
Չնայած` մի բան էլ լավ գիտեմ, որ ջահել վախտը` հենց Օսկանյան Մինասիչը ձեռը դնում էր ջեբը` «գուդ գայից» վերածվում էր մտքի թելը կորցրած «օքուփեյշըն» տղայի: Ինքն է ասել. ԱԳ նախարար եղած վախտ:
Ի՞նչ է եղել՝ հարցնում եք: Դե էն, որ էրեկ աչքիս Արմեն Աշոտյանին չար-թունավոր լրագրողը հարցրել էր Օսկանյանի քաղաքապետ լինելու «մոմենտով»: 
Էս Աշոտյանն էլ ոչ մեկ-ոչ էրկու, թե` Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման գործով, չգիտեմ` որքանով այդ հմտությունը նրան պետք կգա Երեւանի փողոցների մաքրության պահպանման գործում:
Սույն «բոցը» բոցով լվալ տալու նկատառումով մեկ այլ չար-թունավոր այսօր հարցրել է Օսկանյանին` ինչ է մտածում... փողոցների ու լվացքի, պարանի մասին չէ, այլ` Աշոտյանի ասածների:
Էս մեր Օսկանյանն էլ` թե ես հասակությանը ոչ հայտնի մարդկանց ասածները չեմ մեկնաբանում:
Վա՜յ մե Օսկանյան` է՞դ բոյի «սութ»:
Փարոն Օսքանյան, քիչ մը աթեքվատ եղերուք:
Հասկացանք` վախենում եք Սերժ Սարգսյանի մասին խոսեք, բա Աշոտյանի մասին ինչի՞ չեք խոսում: Խոսեք, ասեք, հետո ի՞նչ, որ նա ամենակարդացվողն է ՖԲ-ում, ամենապահանջվածը լրագրողների «շարքերում», ինքն էնքան չուզո՜ղ ու չսիրո՜ղ ուներ. ինչի մի քիչ էլ նրան չլվացիք` ոսկորներով հանդերձ: 
Ախր ձեր էս մտքերից նույնիսկ «օքուփացված» հավը, կծիծաղի, չէ խառնեցինք` եփած. օկուպացվածը զուգարանն էր:
Չէ՞ որ սա ձեր առաջին բեմելն էր. ա) ԱԺ բրիֆինգում. բ) Գագիկ Ծառուկյանից ԲՀԿ-ի` դեպ ձեր թեւ անցում, Ծառուկյանի մարգինալացում, իսկ դուք` համարյա «ա լա Ծառուկյան» մտքեր եք հայտնում. գ)Քաղաքապետի ձեր թեկնածությունում:
Ուր դուք գրանցեցիք հզոր ֆիասկո. ըստ Կոելյոյի նշանների լեզվի` չցանկանալով ընկնել ՀՀԿ ջահելների դրբի տակ:
Ընդամենը:
«Զնաչիտ»` 10-0:
Հօգուտ դատական բժիշկ Աշոտյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել