Մազից պրծանք: Մե քեֆ, մե ուրախություն:
ԲՀԿ-ն մասնակցելու է Սերժ Սարգսյանի ինագուրացիային:
-Համբարձում յայլա, յայլա ջան` յայլք. լավ օրեր յայլա, յայլա ջան` յայլա: 
Ներեցեք` իրենց դեպքում «սինագուրացիային»:
Կարծում ենք` ՀՀԿ-ն երախտագիտությունից երջանկությունից հիմա ադեալի տակ պար է գալիս:
Հալվել-մաշվելուց հետո նաեւ կդադարեցնի ԲՀԿ-ի հետ ահեղնադղորդ հրաձգությունը` վարչաետի մասով, ու կփորձի չաղ-ուրախ-բախտավոր դիմավորել Գոգիկո Նոկոլայիչին:
Բայց դե, թարսի պես էլ, մեր աղբյուրները լրիվ այլ բան են ասում:
Որ Րաֆֆու հետևում շատ աշխույժ գործում են ԲՀԿ ուղեղային կենտրոնները: 
Որոնք ցանկանում են` հարամել-հարամել` մինչեւ վերջ, Սերժ Սարգսյանի ապրիլի ինը: Ամեն գնով: Այս գործում նրանց նաեւ օգնում է Րաֆֆու ՌԱՀՀԿ կենտրոնը:
Այնուհանդերձ, այդ «ռեժիսոր-սցենարիստները» մի քիչ կասկած ունեն` Րաֆֆին կհամաձայնի՞, կգնա՞ դրան կամ թույլ կտա՞ իրենց սցենարը «նա ստո»` մինչեւ վերջ իրականացնել, թե՞ ոչ: 
Իսկ կասկածում են, որովհետեւ էդ դեպքում ոչ թե Րաֆֆին, այլ սցենարը գրող ուժերի հետեւում կանգնածներն են շահելու, ասել է` նրանց պապաները:
Չէ, մենք ոչ Քոչարյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը չտվինք: Դուք մտածեցիք:
Դրա համար է Ծառուկյանն ասել` ներկա է լինելու: Ինագուրացիային: ԲՀԿ-ն: Կարծում ենք` ինքն էլ: Լավ ալիբի է: Ինչո՞ւ չօգտվել: Որպես թե շառից-փորձանքից հեռու: Նա նման մի բան էլ վերջերես արեց, երբ ընտրությունների հաջորդ օրը գնաց պառլամենտ` ցույց տալու, որ ոչ մի կապ չունի ընտրություններում շտաբի պետ յուր խնամի Հովիկ Աբրահամյանի «ունեցած» վատ ցուցանիշների հետ: 
Բայց մեկ է` ապրիլի իննին քաղաքը անհնազանդեցնելուն պատրաստ ուժերը կասկածում են Րաֆֆուն, մանավանդ այսօր` միստր Հեֆերնի հետ հանդիպումից հետո, եւ նաեւ` Ռուբեն Հակոբյանի` ԱԺ բրիֆինգում երկխոսության հնարավորություն տեսնելուց հետո:
Վախենում են, որ Րաֆֆին էնպիսի առաջարկություն կանի այսօր Սերժին, որը կլինի «կառուցողական»:
Չնայած` մեզ հետ զրույցում ապրիլի իննին քաղաքը «եռռացնելու» պատրաստ մոդերատոր-սցենարիստներն ասացին. Րաֆֆին նահանջի տեղ չունի, ինքը պետք է խաղա ու կխաղա, մինչեւ ավագանու ընտրություններ` մեր ուզած սցենարով, որից հետո արդեն նոր ֆավորիտն իր գործը կանի: Որովհետեւ մայրաքաղաքի հետ չի կարող «կատակել» Սերժը. ըմբոստությունը «սպոնտաննո» կլինի` առանց Րաֆֆու:
Մե խոսքով, մե լավ վերջաբան արեց ԲՀԿ-Քոչարյան-Օսկանյան-Ռուսաստան մեր մոդերտորը.
-Մավրը իր գործը արեց, մավրը այդ ժամանակ կհեռանա:
Պարտավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել