Այ մարդ, դուզ են ասում էլի, էս երկիրը երկիր չի։ Մարդ է՞լ մի երկրում ապրի, որտեղ անգամ ընդդիմությունն այնքան զուրկ է ֆանտազիայից, որ քաղաքական հռետորաբանության մեջ միևնույն արտահայտություններն է անում, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ անում էր ընդդիմադիր դաշտի այն ժամանակվա տիտղոսակիրը։ Խոսքը Փոստանջյանի հայտարարության մասին է, որը նա արել էր ի պատասխան Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականներին ու պատասխաններին, որը վերջինս արել էր հայտնի ասուլիսի ժամանակ։
Մասնավորապես, Փոստանջյանը մեկին մեկ կրկնել էր այն բառերը, որոնք ասում էին և շարունակում են ասել ՀԱԿ-ի դեմքերը 2008-ից առ այսօր. այն է՝ Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, տռա-լա-լա, բլա-բլա-բլա-բլա...
Ախպեր, 2008-ից Սերժը խուճապի մեջ ա, բայց չգիտես ինչի ընդդիմությունն ա, որ միշտ մի հատ ալիքի գլխին ա կանգնում, իսկ հետո աստիճանաբար ու արագ իջնում ա ներքև, իսկ Սերժը ո՜նց վերևում կար, նենց էլ մնում ա։
Ընկերներ, իշխանամերձ չեմ, ընդդիմադեմ չեմ, բայց մի քիչ ստեղծագործական մոտեցում ցույց տվեք էլի ամպագորգոռ ու շաբլոն դարձած արտահայտություններ անելու փոխարեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/258659207604342?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել