Փոստանջյանը կրկնել է ՀԱԿ-ի 2008-ին արտահայտած մտքերը


13:36 , 22 մարտ, 2013

Այ մարդ, դուզ են ասում էլի, էս երկիրը երկիր չի։ Մարդ է՞լ մի երկրում ապրի, որտեղ անգամ ընդդիմությունն այնքան զուրկ է ֆանտազիայից, որ քաղաքական հռետորաբանության մեջ միևնույն արտահայտություններն է անում, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ անում էր ընդդիմադիր դաշտի այն ժամանակվա տիտղոսակիրը։ Խոսքը Փոստանջյանի հայտարարության մասին է, որը նա արել էր ի պատասխան Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած գնահատականներին ու պատասխաններին, որը վերջինս արել էր հայտնի ասուլիսի ժամանակ։
Մասնավորապես, Փոստանջյանը մեկին մեկ կրկնել էր այն բառերը, որոնք ասում էին և շարունակում են ասել ՀԱԿ-ի դեմքերը 2008-ից առ այսօր. այն է՝ Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, տռա-լա-լա, բլա-բլա-բլա-բլա...
Ախպեր, 2008-ից Սերժը խուճապի մեջ ա, բայց չգիտես ինչի ընդդիմությունն ա, որ միշտ մի հատ ալիքի գլխին ա կանգնում, իսկ հետո աստիճանաբար ու արագ իջնում ա ներքև, իսկ Սերժը ո՜նց վերևում կար, նենց էլ մնում ա։ 
Ընկերներ, իշխանամերձ չեմ, ընդդիմադեմ չեմ, բայց մի քիչ ստեղծագործական մոտեցում ցույց տվեք էլի ամպագորգոռ ու շաբլոն դարձած արտահայտություններ անելու փոխարեն։