![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Դիտարկելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած Երևանի ավագանու թեկնածուների առաջին եռյակները՝ հատկապես աչքի զարնեց ԲՀԿ-ի ցանկը։ Առաջին եռյակում՝ և ոչ մի ԲՀԿ-ական։ Վարդան Օսկանյանը, որքան էլ ԲՀԿ շորերով հանդես գա, միևնույն է, մեծ ցանկության դեպքում էլ չի ընկալվում որպես ԲՀԿ անդամ։ Գուրգեն Արսենյանն (ՄԱԿ) ու Աբրահամ Մանուկյանն ընդհանրապես աղերսներ չունեն այդ կուսակցության հետ։
Եվս մեկ ապացույց, որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ ինչ-որ պրոյեկտ, ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող նախագիծ։
Հ. Գ.- Ցուցակին քաղաքական տեսք տալու համար գոնե Նաիրա Զոհրաբյանին ընդգրկեին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avagyankaren/posts/463373273736327?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




