Տևական ժամանակ է, ինչ քննարկվում է մի շարք ներմուծվող ապրանքատեսակները տեղականով փոխարինելու հնարավորությունը:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց սկսել գյուղատնտեսական ոլորտում ներկրող ապրանքների տեղական արտադրանքով փոխարինելու գործընթացը:
Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ նախագիծ, որը իր մեջ պետք է ներառի ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի հստակ համեմատական:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1647143492261008
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել