Տեղական արտադրանքի զարգացման նոր Start-ը տրված է


09:33 , 15 ապրիլ, 2017

Похожее изображениеՏևական ժամանակ է, ինչ քննարկվում է մի շարք ներմուծվող ապրանքատեսակները տեղականով փոխարինելու հնարավորությունը:

Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց սկսել գյուղատնտեսական ոլորտում ներկրող ապրանքների տեղական արտադրանքով փոխարինելու գործընթացը:

Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ նախագիծ, որը իր մեջ պետք է ներառի ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի հստակ համեմատական: