Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտն ահռելի պոտենցիալ ունի, որը կարող է ինչպես ամբողջովին բավարարել մեր երկրի ներքին պահանջները, այնպես էլ արտահանվել: Տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։
Ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու հարցում պետք է ուշադրության արժանացվեն ոլորտի հիմնական խնդիրները, որոնք են մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը, հումքի ներկրման հետ կապված հարցերը և այլն։ Ի դեպ՝ ոլորտում մեծ ծրագրերի իրականացման մեկնարկը արդեն տրված է. սահմանամերձ Մովսես գյուղում շուտով կշահագործվի ձեռնոց եզրակարող մեքենաներով արտադրամասը: Այնտեղ կստեղծվի մինչև 50 աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1646156665693024
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել