Վերականգնվում է թեթև արդյունաբերության ծանր կշիռը


09:10 , 13 ապրիլ, 2017

Картинки по запросу թեթև արդյունաբերությունՀայաստանում թեթև արդյունաբերության ոլորտն ահռելի պոտենցիալ ունի, որը կարող է ինչպես ամբողջովին բավարարել մեր երկրի ներքին պահանջները, այնպես էլ արտահանվել: Տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։

Ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու հարցում պետք է ուշադրության արժանացվեն ոլորտի հիմնական խնդիրները, որոնք են մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը, հումքի ներկրման հետ կապված հարցերը և այլն։ Ի դեպ՝ ոլորտում մեծ ծրագրերի իրականացման մեկնարկը արդեն տրված է. սահմանամերձ Մովսես գյուղում շուտով կշահագործվի ձեռնոց եզրակարող մեքենաներով արտադրամասը: Այնտեղ կստեղծվի մինչև 50 աշխատատեղ: