Ուշացմամբ, իհարկե, բայց վերաջապես ունեցանք ՀԱԿ-ի ցուցակ, որն աչքաչափով որ նայում եմ, գոնե առաջին 20 հոգու մեջ 40-ից բարձրերը ճնշող փոքրամասնություն են: ՀԱԿ-ը թուլացավ, թռավ-գնացին, բարի ճանապարհ: Եթե ՀԱԿ-ը լիներ ավանդական հայկական կառույց միայն, լրիվ վարի կգնար: Բայց քանի որ ինքը մի կողմից ուներ ավանդականին բնորոշ թերիներ, իսկ մյուս կողմից էլ նորի ներուժ, ապա ոտքի վրա մնաց: Ես նոր ՀԱԿ-ին ավելի շուտ հեռանկարով եմ նայում: Դեռ պիտի բացվի ինքը հընթացս, իսկ սկզբում կարող է դեռ որոշ «բուկսովկա էլ» ունենա: Սա բաց խաղ է: Շատ էին ասում՝ բա ջահելները, բա բան: Հիմա ջահելներն են, մրցակցային դաշտ են մտնում, կա՛մ կկարողանան դիմանալ ու հաջողվել, կա՛մ էլ կպարզվի, որ ոչ մի առանձնապես ներուժ էլ չկա: Ցուցակն էլ հրե՛ս, եթե դեռ չեք տեսել, իհարկե:

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել