Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ Կոնգրեսական Դեյվ Տրոտն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանն ու The Armenian Weekly պարբերականին տված հարցազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի կողմից ճանաչման կարևորությունը:
 «Ես հպարտ եմ ներկայացնելու Միչիգանի ամենաբազմազան էթնիկ շրջաններից մեկը, որում նշանավոր դերակատարություն ունի հայկական համայնքը», - ասել է կոնգրեսականն ու նշել, որ Կոնգրեսում   պաշտոնավարման անցնելու սկզբում հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստան և մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
 «Դժբախտաբար, չափազանց երկար ժամանակ բազմաթիվ երկրներ, այդ թվում և Միացյալ Նահանգները, հրաժարվել են ճանաչել մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն կանգնի հայ ժողովրդի կողքին այստեղ և ողջ աշխարհում և հավուր պատշաճի ճանաչի պատմության այդ մութ էջը», - շեշտ է կոնգրեսականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել