Հակակարտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը շարունակում է մնալ խնդրահարույց: Գյուղացիների շրջանում բողոքներ կան, որ հակակարկտային կայանների մինչ այս եղած աշխատանքը բավարար չէ իրենց ցանքատարածությունները կարկուտից պաշտպանելու համար:
Խնդրին լուծման համար հիմք պետք է ծառայի ամենարդյունավետ առաջարկը, դրա համար գործադիրի նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին 2-շաբաթյա ժամկետում՝ համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1819990561658141&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել