Հակակարկտային կայանների վերազինում՝ ՀՀ-ում


16:24 , 7 ապրիլ, 2017

Картинки по запросу ՀակակարկտայինՀակակարտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը շարունակում է մնալ խնդրահարույց: Գյուղացիների շրջանում բողոքներ կան, որ հակակարկտային կայանների մինչ այս եղած աշխատանքը բավարար չէ իրենց ցանքատարածությունները կարկուտից պաշտպանելու համար:

Խնդրին լուծման համար հիմք պետք է ծառայի ամենարդյունավետ առաջարկը, դրա համար գործադիրի նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին 2-շաբաթյա ժամկետում՝ համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: