Այդ ամենի ֆոնին զարմանք ու տարակուսանք է հարուցում մեր որոշ ընդդիմադիր գործիչների փոխադարձ գնահատականները միմյանց…
Քաղաքականությունը ներկայացնող և քաղաքական գործչի համբավ ունեցող և մշտապես ընտրողի, քաղաքացու համակրանքը և հարգանքը վայելող, քաղաքական պայքարում թրծված գործիչներն իրավունք չունեն իրենց պարտությունն իջեցնել բակային խոսակցությունների մակարդակի…
Պարտվողը պետք իրեն պահի տղամարդավարի ու արժանավայել, իսկ հաղթողը միշտ հաղթողի կերպարում՝ մեծահոգի և արժանապատիվ, մնա իր բարձրության վրա։ Հատկապես, երբ համոզված է, որ ինքն արդարացի է և գնահատականները ոչ իրական։
Մի՛ իջեցրեք ձեր քաղաքական գործչի նշաձողը, դուք այն վաստակել եք ձեր անցած բարդ, դժվար, տքնաջան, երբեմն հակասական, հաճախ հաստատակամ և խելացի քայլերի և քաղաքական ակտիվ պայքարի արդյունքում, ուստի շարունակեք մնալ այդ բարձրության վրա, առանց միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների:
Ողջախոհ եղեք և մի տրվեք քաղաքական անլուրջ, անպտուղ և անհիմն «ռազբորկաների»։ Դուք դեռ շատ անելիքներ ունեք մեր երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքակիրթ քաղաքական դաշտի կայացման գործում:
Դե իսկ չարախնդողների, կրակի վրա յուղ լցնողների և ձեռքերը հրճվանքից շփողների մասին էլ չեմ խոսում։ Դուք ակամա ձեր դեմքն եք ցույց տալիս և ճիշտ են ռուսները. «Каждый думает в меру своей испорченности»…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել