Panarmenian.net-ը գրում է.
 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները: Ըստ այդմ, տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 572.753:
 Ընդ որում, այս թվից 229.757-ի դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ է ներմուծվել ստեղնաշարով:
 Տեղեկացվու մէ նաև, որ զորամասում հաշվառված ընտրողների համար տպված կտրոնները 19 հազար 637-ն են, իսկ լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 6444 է:
 Թիվ 35/57, 27/21, 20/09, 7/60, 14/15, 31/35, 19/04 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանհագրությունում չի լրացվել տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը: Տեխնիկական սարքավորման միջոցով տպված կտրոնների ընդհանուր թիվը նշված է 1 մլն 562 հազար 960, որը 9793-ով ավելի քիչ է, քան տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել