Հայաստանում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է մի օրենք, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը:
Այլ կերպ ասած՝ հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:
Սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Այս որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1819356435054887&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել