Պետությունը՝ ապրանքի վերադարձման երաշխավոր


18:00 , 6 ապրիլ, 2017

Картинки по запросу էլեկտրոնային առևտրիՀայաստանում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է մի օրենք, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը:

Այլ կերպ ասած՝ հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:

Սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Այս որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն: