Ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ Հանրապետականը կարողացավ ազատվել մի շարք օդիոզ կերպարներից, բայց ոչ ամբողջությամբ: Մյուս կողմից «Ծառուկյան» դաշինքի համար ռեյտինգայինի շրջանակներում հենց օդիոզ կերպարները դարձան ընտրատարածքներում ձայն բերողները և, բնական է, որ նրանց կտեսնենք խորհրդարանում: «Ելք»-ի և «Դաշնակցության» պարագայում նման ոչ միանշանակ ընկալվող անձիք, բարեբախտաբար, չկան:
Ընդհանրացնելով՝ նորընտիր խորհրդարանը գործող խորհրդարանից մի փոքր ավելի լավը կլինի, չնայած կա մտավախություն, որ փորձառու տնտեսագետների և իրավաբանների բացակայությունն իրեն զգացնել կտա...
#Հետընտրական
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1369721679738239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



