Tert.am-ը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ 3.2 տոկոս տնտեսական աճն իրենց թիմի ամբիցիան չէ, և միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ:
«Մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին։ Մենք մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են»,-ասաց նա։
Վարդան Արամյանը նշեց, որ թեև առանձնացրել են շուրջ 98 միլիոնի չափով այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ դա որոշակիորեն ազդում է պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա։
«Կարևոր է, որ մենք կարողանանք պարտքը միջնաժամկետում կայունացնել»,-ասաց նա և լավ լուր համարեց հարկահավաքման ցուցանիշը և նշեց, որ առաջին եռամսյակում մեկ տրիլիոն 135 միլիարդի ծրագիրը գերակատարել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



