Հալեպում խաղաղ է, Սիրիայի այլ հատվածներում տեղի ունեցող ռազմական գործողությունները հայերի մոտ մտավախություններ չեն առաջացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
«Մենք ավելի լավատեսությամբ ենք վերաբերվում դրան, հույսով և այն հավատքով, որ ամեն
ինչ դեպի ավելի լավը կընթանա, եթե որևէ մի անակնկալ չպատահի»,- ասաց նա՝ նշելով, որ ապրիլին, օրինակ, ընտանիքներ կան, որոնք վերադարձել են իրենց բնակավայրեր և աշխատում են իրենց ունեցվածքը վերականգնելու ուղղությամբ: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նոր վերադարձողներ ևս կլինեն:
«Մարդիկ վերադառնում են իրենց բնակավայրեր, քանի որ ունեցվածք ունեն այստեղ»,- ասաց նա։
«Նկատելի է, որ զինված խմբավորումների գործողություններն օրըստօրե նվազում են, և բնականաբար որքան դրանք նվազեն, երկիրը իր բնականոն կյանքին կանցնի, և արդեն վերանորոգման, վերաշինության հանգրվանը կսկսի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/05/reisian/2332224
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



