Barometer.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ նշանակելու մասին:
Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝ Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով» ,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170404/28494/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել