Նոյեմբերի 22-ին լրանում է հայկական դրամի 24 տարին։ Ազգային արժույթով խորհրդային ռուբլիները փոխարինելու գործընթացը սկսվել է 1993 թվականի նոյեմբերի 22-ին։
Այսօր համարձակ կարելի է ասել, որ, չնայած դոլարայնացման բարձր մակարդակին, դրամի նկատմամբ վստահությունը վերջին տարիներին աճել է, ինչի մասին վկայում է ազգային արժույթով բանկային ավանդների աճի դինամիկան։ Բավական է բերել միայն մեկ փաստ` 2000 թվականից ռեզիդենտների` ազգային արժույթով ավանդներն ավելացել են 36 անգամ, իսկ արժութային ավանդները նույն ժամանակահատվածում աճել են 14 անգամ։
Դրամի հերթական տարեդարձի նախաշեմին «Նովոստի Արմենիա» և «ԱՌԿԱ» գործակալություններն առաջարկում են իրենց ընթերցողներին ստուգել, թե որքանով լավ են ճանաչում իրենց ազգային արժույթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել