Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. Ազգային ժողովում կտեսնենք չորս քաղաքական ուժ՝ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ Հայ հեղափոխական դաշնակցություն։
Նախնական արդյունքներով, նոր խորհրդարանի կին պատգամավորները 15-ն են, որոնց էլ Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Հանրապետական կուսակցություն. 7 կին պատգամավոր
Կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Արդյոք նա կընդունի իր մանդատը որպես պատգամավոր, թե կշարունակի պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար, դեռ հայտնի չէ.
Մարգարիտ Եսայան.
Նախկինում լրագրող Մարգարիտ Եսայանը պատգամավոր էր նաեւ նախորդ խորհրդարանում։
Հերմինե Նաղդալյան.
ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական գործունեություն սկսել է ծավալել դեռեւս 1995 թվականից։
Շուշան Պետրոսյան.
Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պատգամավոր էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, այս անգամ էլ ընդգրկված էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, ուստի այս անգամ էլ ընտրվեց պատգամավոր։
Շուշան Սարդարյան.
Շուշան Սարդարյանին առաջին անգամ կտեսնենք որպես պատգամավոր։ Նա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետն էր,
2010-2013թթ. – Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար (համատեղությամբ),
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Ջեմմա Բաղդասարյան.
Նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված կին պատգամավորների թվում կտեսնենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին։
Ռուզաննա Մուրադյան.
Ինչպես նախորդ խորհրդարանում, այս անգամ էլ Ռուզաննա Մուրադյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունից։
«Ծառուկյան» դաշինք.
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր, որոնցից 4-ն են կանայք։
Նաիրա Զոհրաբյան.
Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր է 2007 թվականից։ Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկին կտեսնենք նաեւ նոր գումարման Ազգային ժողովում։
Իվետա Տոնոյան.
Իվետա Տոնոյանին առաջին անգամ ենք տեսնելու խորհրդարանում։ Նա
Նա Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենն է, ինչպես նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրը։
Լուիզա Սարգսյան.
Նոր խորհրդարանում առաջին անգամ կտեսնենք նաեւ Լուիզա Սարգսյանին։Նա ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է։
Կարինե Պողոսյան.
Նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանն այս անգամ խորհրդարանում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքի կողմից։ Ի դեպ, նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է։
Մարինա Մարգարյան.
Նախնական արդյունքներով, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր է դառնում Մարինա Մարգարյանը։ Նա ԲՀԿ անդամ է, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր։
«Ելք» դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր, որոնցից 2-ն են կին։
Մանե Թանդիլյան.
Նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներից էր, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: