ԵՐԵՎԱՆ – ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ժամեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո կուսակցության խոսնակը շնորհակալություն հայտնեց տարեց ընտրազանգվածին ամեն ինչի համար: Ուղերձում կարևորվում է նրանց դերը հաջող ընտրություններ կազմակերպելու հարցում:
«Հանրապետական կուսակցության անունից շնորհակալություն եմ հայտնում 70-ն անց բոլորին: Շատերը ասում են, որ դուք անիմաստ բեռ եք մեր բյուջեի վրա, բայց դուք ապացուցեցիք, որ շատ կարևոր եք և թանկ», – հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Առանց ձեզ, մեր սիրելի տատիկ-պապիկներ, մեր հաղթանակը հնարավոր չէր լինի»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ևս ընտրություններում հիմնական որոշիչ ուժը եղել են եզրափակչ տարիքի ՀՀ քաղացիները: Տիգրան Մուկուչյանը նշեց. «Ձայների մոտ կեսը, որ ստացել են առաջատար երկու իշխանական կուսակցությունները, ապահովել է երկրի պապիկ-տատիկեղենի համեմատաբար շարժունակ զանգվածը»:
Իշխանական աղբյուների փոխանցմամբ՝ մոտակա օրերին ՀՀ յուրաքանչյուր պապիկ-տատիկի կտրամադրվի երկու կիլո դոկտորական կալբաստ: