Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին պարգևատրել է «Հեյդար Ալիև» շքանշանով՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում ներդրման համար:

Կողմերը նաև մի շարք փաստաղթղեր են ստորագրել: «Մենք համագործակցում ենք մի շարք ուղղություններում: Միշտ աջակցում ենք միմյանց միջազգային հարթակում, կարևոր համատեղ միջոցառումներ, նախաձեռնություններ ենք անցկացնում տարածաշրջանում»,-ասել է Ալիևը՝ հույ հատնելով, որ Նազարբաևի այցը Բաքու շատ արդյունավետ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել