Դատախազության թեժ  գծին ստացվել է 50 ահազանգYerkir.am-ը գրում է.

2017թ.  մարտի  5-ից  մինչև  քվեարկության  օրը  ՀՀ  գլխավոր  դատախազությունում  գործող  «Թեժ  գծով» ստացվել է 50 ահազանգ: Դրանցից  6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար: Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել