Իրեն «ԶԼՄ» համարող լրատվական կայքերից մեկը անդրադարձել է օրեր առաջ Երեւանում գտնվող լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասին և համեմատական տարել Վոլոչկովայի հետ։
Մեջբերում եմ. «Քաղաքապետարանից չճշտված տեղեկությունների համաձայն՝ Տարոն Մարգարյանը չի ընդունել օրեր առաջ Երեւանում գտնվող լեգենդար երգիչ Խուլիո Իգլեսիասին, քանի որ վերջինս Երեւան էր ժամանել փակ վերնաշապիկով»։
Նման հրապարակում գրողը ոչ միայն հեռու է ժուռնալիստիկայից և ժուռնալիստ կոչվելուց, այլև բարոյական ու մարդկային բոլոր սահմաններից, անշուշտ։ Փորձեմ վերլուծել տվյալ հրապարակումը, որովհետև որքան էլ սա առաջին հայացքից ուղղակի հասարակ բան թվա, իրականում մեծ իմաստ ու ենթատեքստ է պարունակում։
Առաջին հերթին «լրագրողը» ուղղակիորեն վիրավորում է Տարոն Մարգարյանի անձն ու արժանապատվությունը, ծաղրում նրան, փորձում վարկաբեկել նրա անունն ու բարի համբավը, որը հաստատ չի ստացվելու, ախր երևանցին հարիֆ չէ, որ սադրանքին ու կեղծարարությանը հավատա։
Երկրորդ. Պատվերը եկել է հստակ «քաղաքական ուժի» կողմից, որովհետև այդ ուժը պատկերացնում է, որ երևանցիների մեծամասնությունը առաջիկա քաղաքապետի ընտրությանը իր ձայնը տալու է ներկայիս քաղաքապետին, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ մեր մայրաքաղաքը մեր աչքի առաջ օր օրի գեղեցկանում է։ Ամենևին պատահական չէ, որ տվյալ «լրատվամիջոցը» իմ տեղեկություններով սպասարկում է հենց այս քաղաքական ուժին և եթե այս ամենը ճիշտ է, ուրեմն պատկերն իսկապես ամբողջանում է։
Երրորդ.
Մի՞թե տվյալ քաղաքական ուժը և նրա շուրջ համախմբված մարդիկ ու էս «լրատվամիջոցը» կարծում են, որ մի այսպիսի հիմար ու իրականության հետ որևէ կապ չունեցող նյութ տպագրելով կարող են հասնել իրենց ուզածին, դիվիդենտներ շահել, փորձել լուսահոգի ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ որդի Տարոն Մարգարյանի բարձր մարդկային որակներն ու դաստիարակությունը, սերն ու հարգանքը հասարակության նկատմամբ և հակառակը ջրի հավասարեցնել, ուրեմն չարաչար սխալվում են։ Հավատացած թող լինեն, որ էս ամեն մի ստորաքարշ քայլով դուք միայն ապացուցում եք, որ Երևանի ներկայիս քաղաքապետը բարձր դիրք ունի մեր կյանքում, մեր մայրաքաղաքի կյանքում, սիրված ու հարգված է մեր հասարակության կողմից և այլն, և դա էդպես էլ կա, նորություն չէ։
Հ.Գ. Ես իրականում թքած ունեմ տարբեր գալափների հարցումների ու նմանատիպ այլ բաների վրա, որովհետև ես ինքս եմ տեսնում, թե այս պաշտոնյան ինչպես է աշխատում, ինչպես է հոգ տանում Երևանի ու երևանցու մասին, ինչպես է հոգ տանում մեր զինվորների մասին, ու բոլորը դա գիտեն ու տեսնում են, և կարիք չկա բացարձակապես նրան գովել, քաղաքապետը դրա կարիքը չունի։ Նա աշխատում է այնպես, ինչպես երբևէ որևէ մեկը չի աշխատել քաղաքապետի պաշտոնում, նա աշխատում է այնքան բարեխղիճ ու ազնիվ, որքան երբևէ որևէ պաշտոնյա պետական որևէ օղակում երբեք չի աշխատել։ Ժամանակը ճիշտ օգտագործեք, պարոնայք, գեղեցիկ չէ, բարոյական չէ, սթափվեք, դուք դրանով ոչինչ չեք անում, վստահ եղեք։ Ընտրությունների օրը կհամոզվեք, որ երևանցին գիտի՝ ինչ է անելու ու ինչ է արել այսքան ժամանակ։
Հ.Գ. Ես, ի տարբերություն շատերի, երբեք պատվեր կատարող չեմ, ասում եմ ու գրում եմ այն, ինչ տեսնում եմ, լսում եմ, ինչի հետ առնչվում եմ, ինչն իմ քաղաքինն է, իմ ժողովրդինն է, իմ երկրինն է։ Երևանը բոլորիս տունն է, ԵՐԵՎԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ Է, առաջին հերթին հենց շարքային ԵՐԵՎԱՆՑՈՒ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/484256324963559
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել