Newsarmenia.am-ը գրում է.

Օդի ջերմաստիճանի նվազում և համատարած տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա օրերին, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Այսպես, մարտի 31–ի կեսօրից հետո և ապրիլի 1–2–ին երկրի մի շարք մարզերում և Երևանում, իսկ ապրիլի 3–ի գիշերը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում պարբերաբար տեղումներ են սպասվում, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։

Միաժամանակ, ապրիլի 3–ի ցերեկը և ապրիլի 4–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը մարտի 31–ին և ապրիլի 1–ին կնվազի 5-7 աստիճանով, իսկ ապրիլի 3-4–ին նույնքան կբարձրանա։

Երևանում ուրբաթ ցերեկն օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան տաքություն, հանգստյան օրերին կցրտի մինչև 11-13 աստիճան, իսկ երեքշաբթի կրկին կտաքանա մինչև 17-19 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել