Image result for ընտրություններՑույց տվեք ինձ մեկին, որը չի խոստանում հաղթելու դեպքում մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ բերել Հայաստան:
Գրեթե բոլորը, ամեն մեկը յուրովի չափելով Հայաստանի այսօրվա բնակչի խաբվելու չափը՝ որոշում են այդ չափին համարժեք թվով ինչ-որ միլիարդներ "բերել Հայաստան"... Սկսվեց վարչափեդից ու տարածվեց այս "միլիարդախոստումնացավը...."
Անգամ կոմունիստներն էին այսօր խոսում ինչ-որ գերբնական ծագման 16 միլիարդի մասին....
Ու ոչ մեկը չկա, որ տա շատ պարզ հարցեր, թե այդ որտեղից եք պատրաստվում բերել? Այդ ում փողերն եք այդպես շռայլորեն բերում ու ներդնում ա՛յն Հայաստանում, որն այսօր
. ունի չլուծված կոնֆլիկտ, հետևաբար՝ լուրջ ռիսկ ներդրողի համար,
. ունի շրջափակում, զուրկ է մեծ շուկաներ դուրս եկող երկաթգծերից և դեպի ծով տնտեսապես շահավետ ելքից (վերը նշված կոնֆլիկտի պատճառով, իհարկե),
. դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր կարևոր նախագծերից (հիշեցնեմ՝ էլի նույն կոնֆլիկտի պատճառով),
. ունի խայտառակ կոռուպցիա,
. ունի փակ սահմաններ չորս հարևաններից երկուսի հետ,
. վաղը-մյուս օրը կարող է զրկվել սեփական արժույթից, եթե ԵԱՏՄ-ում անցան ընդհանուր արժույթի (իսկ դա նշանակում է, որ երկիրը զրկվում է սեփական դրամավարկային քաղաքականությունից),
և այլն, և այլն...
- Իրենց միլիարդները այս պայմաններում ներդրողին գտեք, բերեք այդ միամիտի ճակատը համբուրեմ...
Միլիարդախոստումնացավ, խաբեբայացավ են կպել սրանք բոլորը....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել