Գալուստ Սահակյանի՝ «օլիգարխի ինստիտուտ» հանճարեղ արտահայտությունը ռեժիմի լկտիության գագաթնակետն է։ Ուրեմն եթե այդպիսի ինստիտուտ չկա, նշանակում է չկա նաև օլիգարխիա։ Նույնն է ասել, որ եթե մաֆիոզի ինստիտուտ չկա, ուրեմն մաֆիա էլ չկա, հանցագործի ինստիտուտ չկա՝ ուրեմն հանցագործ էլ չկա.․․ Սրանից ցինիկ բան երևի Շարմազանովն էլ չէր կարող ասել։ Մնում է միայն Սահմանադրությամբ ամրագրել «օլիգարխի ինստիտուտը» և Գալուստ Սահակյանին ու իր որդուն էլ նշանակել օլիգարխի պաշտոններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել