Ներդրումները խթանելու նպատակով պետությունը փորձում է առավելագույնս աջակցել այն ընկերություններին, որոնք իրենց կապիտալը ներդնում են ՀՀ-ում և փորձում լրացուցիչ ֆինանսական հոսքերով զարգացնել իրենց գործունեությունը:
Գործադիր մարմինը որոշում է կայացրել արտոնություն տրամադրել ևս մեկ ընկերության՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու տեսքով:
Դրա դիմաց ընկերությունը կարդիականացնի և կընդլայնի արդեն իսկ գործող կարի արտադրամասը։ Դրա համար ընկերությունը պատրաստվում է հատկացնել 20 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1663817983914328&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել