20 մլն դրամի ներդրում՝ հարկային արտոնության դիմաց


17:15 , 30 մարտ, 2017

20 մլն դրամի ներդրում՝ հարկային արտոնության դիմացՆերդրումները խթանելու նպատակով պետությունը փորձում է առավելագույնս աջակցել այն ընկերություններին, որոնք իրենց կապիտալը ներդնում են ՀՀ-ում և փորձում լրացուցիչ ֆինանսական հոսքերով զարգացնել իրենց գործունեությունը:

Գործադիր մարմինը որոշում է կայացրել արտոնություն տրամադրել ևս մեկ ընկերության՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու տեսքով:

Դրա դիմաց ընկերությունը կարդիականացնի և կընդլայնի արդեն իսկ գործող կարի արտադրամասը։ Դրա համար ընկերությունը պատրաստվում է հատկացնել 20 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ: