Տնտեսական ակտիվությունը խթանելու և արտադրական գործընթացներին նոր շունչ տալու նպատակով պետությունը կիրառում է մի շարք արտոնություններ: Այս անգամ խոսքը գնում է հարկային արտոնության մասին:
Սպասվում է, որ սարքավորումներ և հումք ներկրելու պարագայում ընկերությունները կազատվեն մաքսային սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումից։
Պետությունը որդեգրել է երկարաժամկետում դրական արդյունքների հասնելու քաղաքականություն: Բնական է, որ ԱԱՀ-ի գումարների գանձման դադարեցումը կնվազեցնի պետական բյուջեի ֆինանսական հոսքերը, սակայն հնարավորություն տալով ընկերություններին զարգանալ, արդիականացնել և ավելացնել իրենց արտադրությունը՝ հնարավոր կլինի երկարաժամկետում ստանալ ավելի մեծ ֆինանսական հոսքեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1663408100621983&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել