Արտադրական գործունեության խթանման հարկային «հաբը»


15:20 , 29 մարտ, 2017

Похожее изображениеՏնտեսական ակտիվությունը խթանելու և արտադրական գործընթացներին նոր շունչ տալու նպատակով պետությունը կիրառում է մի շարք արտոնություններ: Այս անգամ խոսքը գնում է հարկային արտոնության մասին:
Սպասվում է, որ սարքավորումներ և հումք ներկրելու պարագայում ընկերությունները կազատվեն մաքսային սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումից։

Պետությունը որդեգրել է երկարաժամկետում դրական արդյունքների հասնելու քաղաքականություն: Բնական է, որ ԱԱՀ-ի գումարների գանձման դադարեցումը կնվազեցնի պետական բյուջեի ֆինանսական հոսքերը, սակայն հնարավորություն տալով ընկերություններին զարգանալ, արդիականացնել և ավելացնել իրենց արտադրությունը՝ հնարավոր կլինի երկարաժամկետում ստանալ ավելի մեծ ֆինանսական հոսքեր: