Armtimes.com-ը գրում է.Համաթուրքական հանրաքվեն, որի արդյունքում երկիրը խորհրդարանականից կարող է վերածվել նախագահական հանրապետության, սկսվել է երկուշաբթի օրը։ Ներկայումս հանրաքվեին կարող են մասնակցել Թուրքիայի քաղաքացիները, ովքեր բնակվում են երկրի սահմաններից դուրս՝ 6 եվրոպական երկրներում։
Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Դանիայում բնակվող թուրքերը կկարողանան քվեարկել մարտի 27-ից ապրիլի 9-ը ընկած հատվածում։ Ապրիլի 16-ին հանրաքվեն կկայանա Թուրքիայում։
Եթե Թուրքիայի քաղաքացիները կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին, ապա երկրի նախագահը նոր լիազորություններ կստանա՝ կկարողանա նշանակել նախարարներին, ներկայացնել պետական բյուջեն, ընտրել դատավորների մեծ մասին և հրամանագրեր ստորագրել, որոնք կստանան օրենքի ուժ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/107995
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



